• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Բալայան։ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարությանը

29 հունիսի, 2021
Դեսպան Տիգրան Բալայան։ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

The Post Online կայքում հրապարակված հոդվածում դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձել է Հայաստանի հանձնառությանը ժողովրդավարական արժեքներին։

Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ և ԵԽԽՎ միջազգային դիտորդները, ինչպես նաև խորհրդարանականները դրական են գնահատել ընտրությունները: Սա ցույց է տալիս Հայաստանում ժողովրդավարության կենսունակությունը և երկրում ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը: Դիտորդները նշել են, որ ընտրություններն անցել են մրցակցային և լավ մթնոլորտում: Ընտրողներին տրվել են բազմաթիվ հնարավորություններ և հարգվել են հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Քվեարկության գործընթացը բնութագրվում էր որպես մրցակցային, ճկուն, թափանցիկ և լավ կազմակերպված:

Ընտրություններն անցկացվել են Հայաստանի համար շատ դժվար ժամանակներում, երբ տարածաշրջանի անվտանգությունը հերթական անգամ վիճարկվեց Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետերի կողմից: Ադրբեջանի իշխանությունների ռազմաշունչ հռետորաբանությունից հետո, 2021 թվականի մայիսին Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցեցին Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակեցին իրենց սադրանքը մի շարք ուղղություններով: Սա շարունակվում է մինչ օրս: Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանից դուրս բերել իր զինված ուժեն՝ էլ ավելի սրելով առկա իրավիճակը և ազդելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության վրա:

Նկատելի է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է ագրեսորի իր կերպարը քողարկելու համար՝ անցկացնելով F1-ը և Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը և հաշտության ուղերձներ ուղարկելով զուտ պայմանների հիման վրա: Շարունակվում է նաև ատելության քաղաքականությունը, որն արտացոլվում է Ադրբեջանի բռնապետի ելույթներում, որոնք վերաբերում էին իր քաղաքական նպատակներին հասնելու համար ուժի գործադրմանը:

Ալիևի ռեժիմի կողմից իր պարտավորությունները բացահայտորեն խախտելու մեկ այլ օրինակով` ԵԽԽՎ հրապարակեց զեկույց երկրում քաղբանտարկյալների վերաբերյալ: Վերնագիրն ինքնին խոսուն է. Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը՝ «ոչ ճանաչված, առավել ևս ոչ համարժեք կերպով լուծված»: Չնայած դրան, Եվրամիությունը դեռ քննարկում է Ալիևին Արևելյան գործընկերության գագաթաժողովին հրավիրելու հնարավորությունը:

Որոշ արտգործնախարարների կարծիքով՝ Ադրբեջանը համարվում է որպես ռազմավարական գործընկեր, բայց նրանք լռում են այն փաստի վերաբերյալ, որ Ադրբեջանն որպես երկիր, հայտնի է օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության բացակայությամբ: Կան նաև կոռումպացված դատարաններ, խոշտանգումներ և քրեակատարողական համակարգում չարաշահումներ: Վարչախմբի քննադատողների դեմ քրեական գործ է հարուցվում: Մտածեք նաև վերջերս կատարված ագրեսիայի մասին, որում հայտնաբերվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ և վերջերս սկսված ծիծաղելի դատավարությունները հայ ռազմագերիների դեմ, որով խախտվում է միջազգային մարդասիրական իրավունքը: Եվ, իհարկե, տխրահռչակ «դատավորները» նույն այն անձինք են, ովքեր տասնամյակներով փորձել են լռեցնել և դատապարտել ռեժիմին քննադատողներին:

Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին որպես սակարկության առարկա: UNESCO-ի և միջազգային այլ դերակատարների ուշադրության կենտրոնում Ադրբեջանը շարունակում է Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը: Սա կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի մշակութային վանդալիզմը հիմնված է հայ ժողովրդի հանդեպ ատելության վրա:

Եվրոպական կառավարություններն երկմտում էին գործողություններ ձեռնարկել՝ բացառությամբ երկու կողմերին ուղղված հայտարարություններից: Նկատելի է, որ Ադրբեջանն ագրեսիվ պահվածքն ինչպես 2020 թ. պատերազմից ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում գնալով աճում է:

Ադրբեջանի խորհրդարանը խնդրել է իր կառավարությանը միջոցներ ձեռնարկել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի դեմ, քանի որ այն «հակաադրբեջանական դիրքորոշում» ունի: Այս կերպ Բաքուն սպառնում և շանտաժի է ենթարկում Նիդերլանդների ամենակարևոր ժողովրդավարական ինստիտուտին: Հարցումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիդերլանդների խորհրդարանը միջնորդություն է ընդունել, որով կառավարությունը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին ազատելու համար:

Սա ցույց է տալիս, որ երկու կողմերին ուղղված չեզոք հայտարարությունների փոխարեն անհրաժեշտ են ավելի կոնկրետ քայլեր: Բազմաթիվ պատերազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի այլ խախտումների համար պատասխանատուները պետք է կանգնեն արդարադատության առջև: Ներկայացուցիչների պալատի միջնորդությունները ցույց են տալիս, որ կառավարությունը պետք է ավելի վճռական լինի և պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ:

2020 թ․ հունիսի 20-ին կատարած ընտրությամնբ հայ ժողովուրդը վերահաստատեց, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի: Այժմ Եվրոպայի հերթն է ձայն տալու մեր ընդհանուր արժեքները պաշտպանելուն և գործնական քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: